Առաջարկում ենք անհատական և խմբակային տուրեր Հայաստանում և Արցախում
Operating as usual
📢 Կարդացեք և տարածեք
‼️Ինչպես պետք է ինքնամեկուսանալ
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:
✅Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`
✅Մնացե՛ք տանը
✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
✅Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է
✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
✅Առանձնացրե՛ք տնային պարագաները
✅Հյուրեր մի՛ ընդունեք
✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
✅Հերմետիկ փակեք աղբամանը
✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը
‼️Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին:
Այսօր Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեծ շուքով նշվեց “Բարեկենդան”-ի տոնը, որը լի էր հետաքրքիր և տպավորիչ դրվագներով: Շատ ուրախալի է, որ ազգային տոներն ու ավանդույթները պահպանվում և նշվում են մեր ժողովրդի կողմից:
Հայերի մեջ Բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին ու պատրաստում ճոխ սեղաններ։
Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր ու մածուն։ Նախապատվությունը տրվում էր ձավարով կամ համեմունքներով լցոնած խորոված ոչխարին։ Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որը պատրաստվում էր մեծ քանակությամբ։
Հրապարակներում կազմակերպվում էին տարատեսակ խաղեր, պարեր, թատերական ներկայացումներ և դիմակահանդեսներ։
#Kroltour
#Բարեկենդան
#barekendan
https://www.youtube.com/watch?v=Hicz5NM3_Zc
youtube.com Шоу о путешествиях "По секрету всему свету" с Марком Богатыревым и Ольгой Кузьминой. ▶Подпишись на канал Россия 1: https://www.youtube.com/c/tvrussia1?sub_co...
KROL Tour's cover photo
Հայաստանը ունի դարերից եկած պատմական մեծ ժառանգություն, որին պետք է ծանոթանալ, ավելացնել այն և փոխանցել հաջորդ սերունդներին:
Այդ է պատճառը, որ KrolTour-ը կազմակերպում է շրջագայություններ դեպի Հայասատանի ու Արցախի պատմամշակութային նշանակություն ունեցող և բնության գեղատեսիլ ու տեսարժան վայրեր: Մեր տուրերը ունեն հետևյալ ուղվածություններ՝
1. ճանաչողական-ժամանցային(բնական և պատմամշակութային ռեսուրսներ)
2. Դպրոցական էքսկուրսիաներ(ուսուցողական վայրեր, երգ ու պար, խաղեր և այլն )
3. Էքստրեմալ(զիպլայն, օդապարիկ, ամենագանցեր և այլն)
4. ուխտագնացություններ(դեպի ՀՀ և Արցախի եկեղեցիներ, վանքեր, մատուռներ)
5. քայլարշավներ(ոտքով 3կմ -ից ավելի ճանապարհ)
6. լեռնագնացություններ(Արագած, Խուստուփ, Աժդահակ և այլն)
7. և այլն:
Компания Armenian-Tourism предлагает - Путешествие Туры Трансферы Такси в Армении.
Армения - страна, в которую можно влюбиться! Выберите тур в Армению, и мы организуем Ваш качественный отдых. Armenia is a country to fall in love with!