Tours in Armenia. Tickets Hotel Resesrvation
Operating as usual
Միշտ Զինվորի կողքին
1955 թ. Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանտի խղճուկ բանտախցերից մեկում քայքայված առողջությամբ մի բանտարկյալ կնքեց իր մահկանացուն: Ինչպես հարյուրավոր հանգուցյալների, նրան էլ, առանց որեւէ սգո ծիսակարգի, հուղարկավորեցին Վլադիմիրի քաղաքային գերեզմանոցում: Հետո տեղադրեցին մի անշուք ցուցանակ, որի վրա գրված էր.
«Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի. 1886-1955, N 825»:
Այդ մարդը հայ ազգային հերոս, սպարապետ Գարեգին Նժդեհն էր:
1983թ. լեզվաբան, պրոֆեսոր Վարագ Առաքելյանի մեջ միտք հղացավ Հայաստան տեղափոխել Նժդեհի աճյունը: Այդ դժվարին առաքելությամբ Վլադիմիր է մեկնում Նժդեհի թոռնուհու ամուսինը՝ Պավել Անանյանը, փնտրում-գտնում գերեզմանը, հետո վերադառնում Երեւան: Մի քանի օր անց դարձյալ մեկնում է այնտեղ, ծանոթանում երկու վստահելի ռուսի հետ ու նրանց օգնությամբ քանդում է շիրիմը: Անցորդները տարակուսանքով նայում էին օրը ցերեկով քաղբանտարկյալի գերեզմանը քանդող մարդկանց, բայց, բարեբախտաբար, ոչ հարցուփորձ արեցին, ոչ էլ ոստիկանություն կանչեցին: Մեկ առ մեկ գտնելով եւ ուսապարկում թաքցնելով ոսկորները՝ Անանյանը ժամանում է Մոսկվա, իսկ այնտեղից գնացքով՝ Երեւան: Մի խումբ հայրենասերներ սկսում են հուղարկավորության վայր որոնել, բայց կարծես փակուղու առջեւ են կանգնում: 80-ականների սկիզբը խորհրդային ռեժիմի ամենադաժան տարիներն էին, եւ դժվար չէր կռահել, թե ինչ կաներ ԿԳԲ-ն, եթե իմանար այդ հայրենանվեր ձեռնարկման մասին. մասունքները կոչնչացվեին, իսկ մասնակիցները կձերբակալվեին ու կաքսորվեին: Նույնիսկ ամենահայրենասեր մարդիկ, սարսափելով հաշվեհարդարից, հրաժարվում էին գոնե ժամանակավոր իրենց տոհմական գերեզմանոցներում Նժդեհի մասունքները թաղելուց:
Դերասան Սոս Սարգսյանը դիմում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, խնդրելով նրա թույլտվությունը՝ սպարապետին սբ. Գայանե եկեղեցու բակում, Խենթի գերեզմանի մոտ թաղելու համար: Վեհափառը մեկ օր մտածելուց հետո պատասխանում է, որ Նժդեհը մեծ հերոս է եւ արժանի է Էջմիածնում ամփոփվելու, բայց ժողովուրդը նրա գերեզմանն ուխտատեղի կդարձնի եւ իշխանությունները կիմանան այդ մասին:
Որքան ողբերգական էին «Լեռնահայաստանի արծվի» բանտարկությունն ու մահը, կրկնակի ողբերգական դարձավ նրա սուրբ աճյունի ամփոփման ոդիսականը: Մոտ երկու ամիս արկղի մեջ դրված ոսկորները պահվում են Գուրգեն Արմաղանյանի, ապա Վարագ Առաքելյանի նկուղներում՝ ընտանիքի անդամների աչքից պահածոների տարաներով քողարկված: Ի վերջո, որոշվում է մինչեւ հարմար տեղ գտնելը՝ մասունքները պահ տալ Խուստուփ լեռան լանջին: Մի առիթով Նժդեհն ասել էր. «Երբ ինձ սպանված տեսնես՝ դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որ ինձ երեւա ե՛ւ Կապանը, ե՛ւ Գնդեվազը, ե՛ւ Գողթանը, ե՛ւ Գեղվաձորը…»: Նժդեհապաշտների խումբը որոշում է հուղարկավորել աճյունի մի մասը, որպեսզի ԿԳԲ-ի կողմից հնարավոր առգրավման դեպքում գոնե մյուս մասը փրկվեր:
1983թ. հոկտեմբերի 7-ին, երբ Խորհրդային Միությունում նշվում էր Սահմանադրության օրը, լեռնային դժվարանցանելի ճանապարհները ոչ այնքան սարքին ավտոմեքենայով հաղթահարելով՝ մասունքները Կապան են տանում պրոֆեսոր Վ. Առաքելյանը, վիրաբույժ Արցախ Բունիաթյանը, մաթեմատիկոս Գարեգին Մխիթարյանը եւ գորիսաբնակ դասախոս Անդրանիկ Կարապետյանը: Նրանք մասունքներն ամփոփում են Խուստուփի լանջին, Կոզնի աղբյուրից մոտ 50 մ հեռավորության վրա: Վտանգներով լի առաքելությունը բարեհաջող իրականացնելուց հետո այդ աժդահա տղամարդիկ երեխայի պես արտասվում են. Նժդեհի կտակն ի կատար էր ածվել: Տարիներ անց՝ 1987թ. մայիսին, վերոհիշյալ հայրենասերների, ինչպես նաեւ աբովյանցի գեղանկարիչ Ժորա Բարսեղյանի ջանքերով, Եղեգնաձորի Սպիտակավոր սբ. Աստվածածին եկեղեցու պատի մոտ հուղարկավորվում է Նժդեհի աճյունի մյուս մասը: Խորհրդային տարիներին Նժդեհի հուղարկավորությունն իրոք խենթություն էր, եւ փառք Աստծո, որ բարեհաջող ավարտ ունեցավ: Այժմ Լեռնահայաստանի արծիվը մեր ժողովրդի պաշտամունքն է դարձել: Նա ոչ միայն մեծ ռազմագետ էր, այլեւ հայ փիլիսոփայական մտքի հսկաներից մեկը: Այսօր շատ կուսակցություններ իրենց համարում են նժդեհյան գաղափարախոսության կրողներ, շատ քաղաքական գործիչներ տեղի-անտեղի մեջբերումներ են անում Նժդեհի ասույթները՝ գաղափար անգամ չունենալով, թե որտեղ է գտնվում Սպարապետի գերեզմանը: Ամեն տարի հունիսի 17-ին ուխտագնացություն է կատարվում դեպի Սպիտակավոր՝ Նժդեհի գերեզմանին: Եվ ցանկալի կլիներ, որ ամեն տարի ավելանար ուխտագնացների թիվը ու նրանց մեջ մեկ-մեկ էլ պետական այրեր լինեին: Զանգեզուրի արծվի «Եթե չգամ, իմացեք, որ չկամ» պատգամը, բարեբախտաբար, չիրականացավ, որովհետեւ արդեն վաղուց՝ 26 տարի, Նժդեհն իր տանն է, Հայաստանում։
Ուրախ ժամանց
myentertrain.com EnterTrain-ը ներկայացնում է տիբեթական հորոսկոպ, որի միջոցով կարող ես իմանալ ճակատագիրդ 97% ճշգրտությամբ:
Flytothesky
Senc papanery petqa shat linen. Sovoreq papaner
mixphrase.com Выписка из роддома – в основном происходит празднично. Муж с цветами, нарядный…...
Գրքերի ու մտքերի աշխարհում
Դու էլ փորձիր հիշել իմ հայացքը, երբ առաջին անգամ ինձ տեսար, ու կհասկանաս, որ աշխարհում ամեն ինչ ջնջվում է ...~
#Անրի_Բարբյուս
Շաաատ դիպուկ ու խելացի խոսքեր
Miayn menq karanq senc. Original e
Հայկական շալախո՝ մարզասրահում :D Ինչպես են մարզվում հայերը :)
Karmen Travel Agency's cover photo
Monday | 10:00 - 19:00 |
Tuesday | 10:00 - 19:00 |
Wednesday | 10:00 - 19:00 |
Thursday | 10:00 - 19:00 |
Friday | 10:00 - 19:00 |
Saturday | 10:00 - 17:00 |
Sunday | 10:00 - 17:00 |
"ԴԱԼԻՄ" ՍՊԸ * ավիատոմսեր և տուրփաթեթներ աշխարհի ցանկացած ուղղությամբ * վիզայի աջակցում * ապահովագրություն
“Nostalgia tour’' travel company' offers and organizes a wide range of exciting trips and tours in Armenia and Nagorno-Karabakh
Welcome to the page of Travel & Hospitality For You. Get a great subscription deal here: http://www.cntraveller.com/subscriptions
Incoming Tours In Armenia
“Tigris” is an Armenian Tour Agency, intended for the incoming tours. The goal of “Tigris” tour agency team is to arrange a date between our beautiful homeland Armenia and guests who will be welcomed.
Air tickets Hotel Booking Tour Search Car Rental Airport Transfers Insurance Visa Information Latest News Travel Blog
Grand Taxi ընկերությունը հանդիսանում է Yandex ռուսաստանյան հանրահայտ ընկերության պաշտոնական ներկայացուցիչներից մեկը:
Discover Armenia is a professional services company possessing extensive local knowledge, expertise and resources, specializing in the design and full impl
VOYAGE ARMENIA a le plaisir de vous faire découvrir l’Arménie, le Haut Karabakh, l’Arménie historique et la Cilicie, pays aux multiples facettes.
Մեր նպատակն է երկարաժամկետ հարաբերություններ հաստատել մեր հաճախորդների հետ և նրանց հանգիստը դարձնել անմոռանալի